Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

«Մենք  տարբերվում ենք, քանի որ ունենք ինքնահայեցման ունակություն։ Վարչապետը, օրինակ, կարող է խոսել նաև մեր չիմացության մասին, իսկ դուք, օրինակ, ունեիք վարչապետ, որն ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ»:

Այս մասին ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը և նշելով, որ Սեյրան Օհանջյանը սխալ է հասկացել «ժիգուլու» մասին իր ասածները կամ՝ նրան սխալ են պատմել:

Պատգամավորը հիշեցրել է, որ համացանցում կար մի կադր, որտեղ մեքենան բաժանված էր երկու մասի՝ մի կողմում «Մերսեդես» էր, մյուսում՝ «Ժիգուլի»։

Այդ տեսանյութում, ըստ Կոնջորյանի, ներկայացված էր, թե ինչպես էր «Մերսեդես»-ը տարիների ընթացքում կատարելագործվում, իսկ «Ժիգուլի»-ն բոլոր տարիներին նույնն էր ու գրված էր՝ «Ժիգուլի. ի սկզբանե կատարյալ»։

«Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք, այո, ժողովո՛ւրդ, որ հրճվում եք, որ չգիտեք՝ մենք կարող ենք ինչ-որ բան չիմանալ, չգիտեք ձեր սեփական տգիտության մասին, և դա է տգիտությունը, դուք կրթվելու էլ տեղ չունեք, քաղաքական դինոզավր եք:

Ընդդիմությունը ժիգուլի է և կրութոյան մասին իրենց ծաղրուծանակով ցույց է տալիս, որ հասել են իրենց ինտելեկտուալ կլիմաքսին: Հաջորդ անգամ, երբ կծաղրեք գիտելիքը, հիշեք այս մասին:

Դուք իրական Հայաստանը լցրել եք ձեր գրպանները, պատմական Հայաստանը վաճառել հայ ժողովրդի վրա»,- դիմելով ընդդիմությանը՝ ասել է Կոնջորյանը:

Նա հավելել է, որ «զապորոժեց»-ների մասին խոսելիս թող հիշեն՝ Ռոբերտ Քոչարյանն է դեղին զապորոժեցով եկել Հայաստան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում