Ավտովթարի է ենթարկվել և հոսպիտալացվել ռուս երգչուհի Լադա Դենսը

Ավտովթարի է ենթարկվել և հոսպիտալացվել ռուս երգչուհի Լադա Դենսը

Շաբաթ օրը մերձմոսկովյան M-2 «Ղրիմ» մայրուղում վթարի է ենթարկվել երգչուհի Լադա Դենսը: Այսօր նա Բուրդենկոյի անվան կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Մոսկվայի մարզի մասնավոր կլինիկաներից մեկը։

Նա գիտակից վիճակում է, միջին ծանրության, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ երգչուհու ընկերների փոխանցմամբ՝ վերջինս ունի ազդրի վնասվածք, գլխի վնասվածք ևբազմաթիվ կապտուկներ։

Պուդովկինի խոսքով՝ մեքենան, որում գտնվել է Լադա Դեսը, բախվել է մեքենայի, որն արդեն վթարի էր ենթարկվել, արտիստուհին չի վարել մեքենան, նա եղել է հետևի նստատեղին նստած:

Օգոստոսի 5-ին ՌԴ ՆԳՆ Մոսկվայի տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ շաբաթ օրը Մոսկվայի մարզում՝ M-2 «Ղրիմ» մայրուղու վրա, բախվել 3 երեք ավտոմեքենա, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորումներ է ստացել:

Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես 18:20-ին Մ-2 «Ղրիմ» մայրուղու 52-րդ կիլոմետրում՝ Մոսկվա երթևեկության ուղղությամբ։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը նշել է, որ բախման հետևնքով Լադա Դենսը գլխի վնասվածք է ստացել։ Ավելի ուշ արտիստուհու տնօրենը հայտնել է, որ նա հոսպիտալացվել է Բուրդենկոյի անվան հիվանդանոց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում