Թայվանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արևելքում։ Այս մասին հայտնել է չինական այս կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել ժամը 11:41-ին։

 Էպիկենտրոնը գտնվել է ափին, Թայթունգ քաղաքից 42,4 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 19,3 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ավելի քան 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ երկու տեկտոնական թիթեղների՝ ֆիլիպինյան և եվրասիական միացման վայրում: Կղզու արևելյան հատվածը համարվում է Ասիայի ամենավտանգավոր սեյսմիկ գոտիներից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում