Ուկրաինայում սիբիրյան խոց է հայտնաբերվել
Ուկրաինայի Առողջապահության նախարարության Հանրային առողջության կենտրոնը տեղեկացնում է, որ Ուկրաինայի հարավում՝ Օդեսայի մարզում հայտնաբերվել է սիբիրյան խոց։ Հայտարարության համաձայն հուլիս ամսին Օդեսայի մարզային լաբորատոր կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ կա կասկած սիբիրյան խոցով հիվանդացության։
Իրականացված համաճարակաբանական հետազոտությունը պարզել է, որ օգոստոսի երեքին հիվանդի մոտ սկսվել է ջերմության բարձրացել է, եւ առաջացել է ֆուրունկուլա, որը հետագայում վերածվել է խոցի։ Հիվանդացածը անասունների վերավաճառքով է զբաղվում։ Սիբիրյան խոցը, հիշեցնենք, որ մարդուց մարդուն չի փոխանցվում։
Կարծիքներ