Մ21. Հայաստանի հավաքականը պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականն ՈՒԵՖԱ Եվրո 2023-ի որակավորման խմբային փուլում 2:1 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական ընտրանուն։
25-րդ րոպեին հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացել է Մարկո Գյորգիևսկին։ Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Մետոդի Մաքսիմովը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ 90-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում հաշիվը կրճատել է Նարեկ Գրիգորյանը։
Կարծիքներ