Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի արեւելքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Մալուկու նահանգի Տոբելո քաղաքից (բնակչությունը՝ մոտ 10 հազար մարդ) 30 կմ հյուսիս-արևելք։ 

Ցունամիի սպառնալիքի կամ հնարավոր ավերածությունների մասին տվյալներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում