Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
Այդ մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ հայտնել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը։
Նրանք ընդգծել են, որ անվստահություն հայտնելու պատճառների մասին ավելի ուշ հանդես կգան պարզաբանմամբ:
Նշենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Նա գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը:
Կարծիքներ