Վանաձորում ինքնաշեն վագոն-տնակ է այրվել

Վանաձորում ինքնաշեն վագոն-տնակ է այրվել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 16:11-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում այրվում է տնակ։

ԱԻՆ֊ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ինքնաշեն վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։33-ին, մարվել՝ 17։42-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 18 քմ) և մոտակա խորդանոցը (մոտ 4 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում