Շվեդ գիտնականները կենսաբանության մեջ իրենց նոր հայտնագործությունն անվանակոչել են ի պատիվ Գրետա Թունբերգի

Շվեդ գիտնականները կենսաբանության մեջ իրենց նոր հայտնագործությունն անվանակոչել են ի պատիվ Գրետա Թունբերգի

Շվեդ գիտնականները կենսաբանության մեջ իրենց նոր հայտնագործությունն անվանակոչել են շվեդ բնապահպան Գրետա Թունբերգի պատվին։

Scientific Reports գիտական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ գիտնականները հայտնաբերել են 4 նոր տեսակի ջրային արջեր, որոնք ապրում են Շվեդիայում։ Նշվում է, որ դրանք միկրոսկոպիկ անողնաշարավորներ են, որոնք մոտ են հոդվածոտանիներին։

Ընդ որում, գիտնականները որոշել են իրենց չորս հայտնագործություններից մեկն անվանակոչել ի պատիվ Գրետա Թունբերգի։

«Մենք հաճախ մեր հայտնաբերած կենդանիներին անվանում ենք ի պատիվ այն մարդկանց, որոնք կարևոր ներդրում են ունեցել հասարակության զարգացման գործում։ Եվ բնական է, որ նոր տեսակներից մեկը որոշել ենք անվանել ի պատիվ շվեդ հերոսուհի Գրետա Թունբերգի»,- ասել է գիտնականներից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում