Հրդեհ Գորիս քաղաքում
Հուլիսի 9-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի տներից մեկի բակային ծածկը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է տան մոտակա օժանդակ շինությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:58-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել են օժանդակ շինության տանիքը՝ մոտ 25 քմ և ներսում գտնվող կենցաղային իրեր:
Կարծիքներ