Իրավիճակին անձամբ ծանոթանալը միշտ պտղաբեր է
Հակահամաճարակային կանոնների ակցիաների ժամանակ մի կարևոր խնդիր նկատեցինք: Ոստիկանները իրավախախտների նկատմամբ ոչ թե տուգանելու մասին որոշում են կայացնում, այլ արձանագրություն, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Այդ արձանագրության հիման վրա հետո քաղաքացուն կանչում են բաժին, վարույթ իրականացնում և նոր կայացնում տուգանելու որոշում: Այս մեխանիզմը ուներ երկու էական խնդիր.
1. Քաղաքացիները հաճախ ոստիկաններին խաբում էին և սխալ էին ներկայանում: Արձանագրության մեջ սխալ տվյալներ էր գրվում ու արդյունքում քաղաքացին անպատիժ էր մնում:
2. Ոստիկանության համար սա լրջագույն ծանրաբեռնվածություն էր: Քանի դեռ երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանության տեսուչները տեղում են որոշումը կայացնում, արտակարգ դրության ռեժիմը խախտած քաղաքացու դեպքում մի մեծ պատմություն ու ծանրաբեռնվածություն է ոստիկանության համար:
Խնդիրներից մեկը այսօրվանից լուծվում է, քանի որ բոլորը պետք է իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենան: Երկրորդ խնդրի լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ աշխատում ենք, օրենսդրական խոչընդոտներ չկան:
Հ.Գ. Հակահամաճարակային կանոնների հսկման առումով ոստիկանության արդյունավետ աշխատանքը բոլորիս առողջության համար է, և ուրեմն ամեն կերպ պետք է աջակցենք:
Կարծիքներ