Բայդենը և Ջոնսոնն Աֆղանստանի հարցով G7-ի վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն

Բայդենը և Ջոնսոնն Աֆղանստանի հարցով G7-ի վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պայմանավորվել են G7-ի վիրտուալ գագաթնաժողով անցկացնել, որտեղ կքննարկվի Աֆղանստանում իրավիճակի հարցում համատեղ մոտեցումը, հայտնում է Սպիտակ տունը:

«Նրանք պայմանավորվել են հաջորդ շաբաթ G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպում անցկացնել ՝ ընդհանուր ռազմավարության և մոտեցման քննարկման համար», – ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:

Բայդենը և Ջոնսոնը քննարկել են ապագայում Աֆղանստանի հետ կապված դաշնակիցների միջև սերտ համակարգման անհրաժեշտությունը, ներառյալ փախստականներին և խոցելի խմբերի աֆղաններին օգնություն տրամադրելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում