Պերուում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 10-ի
Պերուում կիրակի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կառավարական El Peruano թերթը՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտին։
Նրա խոսքով՝ ամբողջությամբ ավերվել է 11 տուն, վնասվել է եւս 99 շինություն։
Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն թվիթերյան իր էջում գրել է, որ գնում է Ջալկա Գրանդե, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից։ Ավելի վաղ քաղաքի քաղաքապետ Վալտեր Կուլկին հայտնել էր, որ այնտեղ տների 70%-ը վնասվել է։
Կիրակի առավոտյան Պերուի հյուսիսում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ավելի ուշ դրա ուժգնությունը հասել է 7,5-ի։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բարանկա քաղաքից 45 կմ հյուսիս-արևմուտք (բնակչությունը մոտ 5 հազար մարդ) և Լոխա քաղաքից 269 կմ դեպի արևելք, որտեղ ապրում է մոտ 117 հազար մարդ։
Կարծիքներ