Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին «Վագների» ղեկավարի հետ բանակցելու համար

Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին «Վագների» ղեկավարի հետ բանակցելու համար

Լուկաշենկոն Պուտինին տեղեկացրել է «Վագների» ղեկավարի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին կատարած աշխատանքի համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ նախագահի հետ համաձայնեցված, բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ։

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում