Ստեփանակերտի մոտակայքում ռուս խաղաղապահների զրահամեքենան ձորն է ընկել. կան վիրավորներ ու զոհ

Ստեփանակերտի մոտակայքում ռուս խաղաղապահների զրահամեքենան ձորն է ընկել. կան վիրավորներ ու զոհ

Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂ-ում իրենց գործունեությունը շարունակող ռուսական խաղաղապահները Ստեփանակերտի մոտակայքում վթարի են ենթարկվել:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ռուս զինվորականներին տեղափոխող զրահամեկենան ձորն է ընկել:

Վթարի հետևանքով մեկ խաղաղապահ է զոհվել, երկուսը վիրավոր են: Ստեփանակերտի բուժհաստատություն տեղափոխված տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում