Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 11-ին, ժամը 15։20-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Թեղենիս լեռ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա մեկ տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին  «Subaru» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Ս. Թ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում