Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԳՆ շենքում բողոքի ակցիա անցկացնող 13 անձի

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԳՆ շենքում բողոքի ակցիա անցկացնող 13 անձի

«Ազատագրական շարժում» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում:

 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ պահանջում են հանդիպում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կամ ԱԳՆ ներկայացուցչի հետ: Ոստիկանության աշխատակիցները ներս մտան ԱԳՆ-ի շենք և պահանջեցին դուրս գալ այնտեղից:

Ոստիկանության պահանջը չկատարելու համար բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացի բերման են ենթարկվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում