Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական է տվել
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի կենդանաբանական այգու տնօերն Էդմոն Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիանա Բրյանի հետ, որը հաստատեց լուրը. «Այո՛, հրաժարական է տվել, այսօր աշխատակազմին հայտնեց, որ իր դիմումի համաձայն այլևս կենդանաբանական այգու տնօրենը չէ»:
Էդմոն Ղազարյանը մինչև Կենդանաբանական այգու տնօերն նշանակվելը եղել է Նորք–Մարաշ վարչական շրջանի ղեկավարը:
Կարծիքներ