Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. Սպասվում են բողոքի նոր ակցիաներ. «Ժամանակ»

Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. Սպասվում են բողոքի նոր ակցիաներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խաղողի մթերման հետ կապված դժգոհությունը շարունակվում է: Երեկ Արտաշատի գյուղացիները ստիպված խաղողը հանձնել են 105 դրամով, որը անհամեմատ ցածր է ինքնարժեքից:

Նման քայլի են գնում այն գյուղացիները, ովքեր շտապ գումարի կարիք ունեն և չեն կարող սպասել: Մյուսները հույս ունեն, որ խաղողը կքաղցրանա, և մթերման գինը կբարձրանա, ինչը քիչ հավանական է: Այնպես որ, առաջիկայում սպասվում են բողոքի նոր ակցիաներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում