Օրացույցում Ստալինգրադ չպետք է լինի. Պեսկովը` Ուկրաինայում մինչև վերջ գնալու կոչերի մասին

Օրացույցում Ստալինգրադ չպետք է լինի. Պեսկովը` Ուկրաինայում մինչև վերջ գնալու կոչերի մասին

ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի հատուկ գործողության ընթացքում մինչև վերջ գնալու կոչերը։

«Մեր օրացույցում ոչ մի Ստալինգրադի չկա և չի կարող լինել։ Իսկ ամենակարևորը` այստեղ զգացմունքների համար տեղ չպետք է լինի։ Բանակցություններով պրոֆեսիոնալներ են զբաղվում, պետք է վստահել նրանց։ Ռուսական կողմի դիրքորոշումը լավ հայտնի է, այն տրամաբանական է, ամուր հիմք ունի, և այդ դիրքորոշումը չի փոխվել»,-ասել է նա լրագրողներին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։

Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում