Դավիթ Խուդաթյանը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Դավիթ Խուդաթյանը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՏԿԵ Նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյբուքի էջից:

«Նախ ծանոթացել եմ անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ, Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։

Ապա համատեղ շրջայց ենք կատարել «Հայաերոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերություններում։

Ծանոթացել եմ ընկերությունների աշխատանքներին, գործունեությանը, քննարկել ենք ընթացիկ աշխատանքային հարցեր»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում