Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիքներ
Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիքներ, որոնք շահառու էին ճանաչվել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու Շիրակի մարզում դարձել է 25 ընտանիք։ Աշխատանքներն իրականացվում են ծրագրի տվյալ ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Կարծիքներ