Թրամփն ասել է, որ Պուտինին, անկասկած, կհրավիրեր G7-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անկասկած կհրավիրեր G7-ի գագաթնաժողովին, հաղորդում է ТАСС-ը:
«Ես նրան, անշուշտ, կհրավիրեի հանդիպման: Կարծում եմ՝ նա գործող կարևոր անձ է»,- նկատել է Թրամփը՝ պատասխանելով Սպիտակ տանը կայացած ասուլիսում հնչեցված հարցին:
Սպիտակ տան ղեկավարն ասել է նաև, որ դիտարկում է G7-ի հաջորդ գագաթնողովը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումից հետո հրավիրելու հնարավորությունը:
«Ես առավել հակված եմ նրան, որպիսի գագաթնաժողովն ընտրություններից հետո անցկացվի»,- ասել է Թրամփը:
Կարծիքներ