Այսօր արդեն մեր ընկերության շուրջ 60 աշխատակիցներ ստացել են իրենց աշխատավարձը. Ղարաբաղ կարպետ
Սիրելի հայրենակիցներ,
Երախտագիտությամբ հայտնում ենք, որ հետեւելով մեր կոչին' բազմաթիվ մեր հայրենակիցներ Հայաստանից եւ Սփյուռքից ձեռք են բերել ձեռագործ գորգեր եւ կարպետներ գործված Արցախում' նպատակ ունենալով նպաստել մեր ընկերության 110 աշխատակիցների սեպտեմբեր ամսվա աշխատավարձի գոյացմանը:
Տեղեկացնում ենք, որ այսօր արդեն ընկերության շուրջ 60 աշխատակիցներ ստացել են իրենց աշխատավարձը:
Շարունակվում է ընկերության վերջին ամիսների արտադրանքի վաճառքը Տաշիր առեւտրի կենտրոնի "Արցախյան" սրահից եւ ուզում ենք հայտնել, որ առաջիկա օրերին վստահաբար մեր ընկերության բոլոր աշխատակիցները կվարձատրվեն:
Ցանկանում ենք հայտնել նաեւ, որ ի նշան երախտիքի, ընկերության տնօրենությունը, գորգագործների հետ միասին , որոշում է կայացրել աշխատավարձի բյուջեի գոյացումից զատ "Աջակցության վաճառքից" գոյացած միջոցներից նվիրատվություն անել "Զինծառայողների ապահովագրության" հիմնադրամին:
Շնորհակալ ենք արձագանքի եւ աջակցութան համար:
Հ.գ. Լուսանկարներում գորգագործներն են, ովքեր այսօր իրար են հանդիպել Տաշիր ԱԿ -ում:
Կարծիքներ