Ադրբեջանի կողմից սահմանային անցակետից այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն անհայտ է․ Մարուքյան

Ադրբեջանի կողմից սահմանային անցակետից այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն անհայտ է․ Մարուքյան

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր իսկ ստեղծած կեղծ պատմություններից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցության մեջ ապրելու պատրաստակամության հետ:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան՝ առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։

Խաչատրյանի ոչ հարազատները, ոչ ԿԽՄԿ ներկայացուցիչները, ոչ էլ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։

Նրա ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն արգելանքի էր վերցրել բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում