Կիմ Չեն Ինը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Նա ստուգել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սամջիեն քաղաքը, որտեղ ժամանակակից քաղաք է կառուցվում։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Կիմ Չեն Ինը տեսչությամբ այցելել է Սամջյեն քաղաք՝ անձամբ ծանոթանալու շինարարության երրորդ՝ վերջին փուլի ընթացքին»,- նշում է թերթը։
Վերջին անգամ Կիմ Չեն Ինը Փհենյանի ցուցահանդեսին ներկա է եղել հոկտեմբերի 11-ին։
Կարծիքներ