Համախմբում և պառակտում մեկ հայտարարության մեջ․ Արփի Դավոյանն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությանը
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությանը, որում նրանք նշել էին, որ իրավիճակի հանգուցալուծումը իշխանությունների հեռանալն է։
«Ադրբեջանական կողմի ագրեսիան «Հայաստան» դաշինքի համար խթան հանդիսացավ, որպեսզի արագ վերադառնան ի շրջանս յուր և հայտարարություն տարածեն՝ համազգային համախմբում հայտարարելով, ապա հաջորդ նախադասության մեջ հայտնեն, որ այս իրավիճակի հանգուցալուծումը իշխանությունների հեռանալն է։
Համախմբում և պառակտում մեկ հայտարարության մեջ, կեղծ բարեպաշտություն և հայրենասիրություն խաղալով՝ նորից կուրծք ծեծել, իշխանություններին մեղադրել պատերազմ հրահրելու մեջ, դառնալ ադրբեջանական մամուլի թոփ 10-նյակի առաջատար և ադրբեջանական ագրեսիայի մասին մոռանալ։
Ահա այն ամենը, ինչ այս կարևորագույն պահին ասացին սույն անձինք իրենց հայտարարությամբ»,- նշել է պատգամավորը։
Կարծիքներ