Առինջի կամարի հարևանությամբ 2 Մերսեդեսի բախման հետևանքով կա 6 վիրավոր

Առինջի կամարի հարևանությամբ 2 Մերսեդեսի բախման հետևանքով կա 6 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենաներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։

Ժամանել են ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության, շտապօգնության աշխատակիցները, քննչական խումբը։

Վթարի փասով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում