Դուք չեք կարող թերագնահատել աշխարհի լավագույն խաղացողին. Ռոնալդուի կինը քննադատել է Պորտուգալիայի հավաքականի մարզչին
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, քննադատել է Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին Մարոկկոյի հետ խաղից առաջ, որն ավարտվել է պորտուգալացիների պարտությամբ՝ 0:1 հաշվով, հարձակվողին պահեստայինների նստարանին թողնելու որոշման համար։
«Ձեր ընկերն ու մարզիչն այսօր վատ որոշում կայացրին: Հենց այն ընկերը, ում մասին դուք այնքան շատ հիացմունքի և հարգանքի խոսքեր ունեք: Նա, ով, երբ մտար խաղի մեջ, տեսավ, թե ինչպես է ամեն ինչ փոխվեց, բայց արդեն ուշ էր։ Դուք չեք կարող թերագնահատել աշխարհի լավագույն խաղացողին, ձեր ամենահզոր զենքին: Դուք չեք կարող պաշտպանել նրան, ով արժանի չէ դրան:
Կյանքը մեզ դասեր է տալիս։ Այսօր մենք չպարտվեցինք, սովորեցինք. Կրիշտիանու, մենք հիանում ենք քեզանով»,- գրել է Ջորջինան սոցցանցի իր էջում։
Կարծիքներ