Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային. կան զոհեր ու վիրավորներ

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային. կան զոհեր ու վիրավորներ

Ապրիլի 28-ի գիշերը ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի շարք քաղաքների վրա։ Չերկասի շրջանում բարձրահարկ շենքի վրա արկի հարվածից երեք մարդ է մահացել, Դնեպրում՝ երիտասարդ մայրը երկու տարեկան երեխայի հետ, հայտնում է Zerkalo-ն:

Նշվում է, որ ապրիլի 28-ի վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Չերկասի շրջանի Ուման քաղաքը։

«Ումանում թևավոր հրթիռների երկու հարված կա՝ բնակելի շենքում և պահեստային շենքերում», - գրել է Չերկասիի շրջանային քաղաքացիական վարչության նախագահ Իգոր Տաբուրեցը:

Երեք մարդ մահացել է, ևս ութը՝ վիրավորվել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները, հավելել է Չերկասիի շրջանի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության կապի բաժնի պետ Զոյա Վովկը։

Բացի այդ, ապրիլի 28-ին Կիևը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարվածի։ Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում 11 արկ է ոչնչացվել, հայտնում է տեղի վարչակազմը։

«Ըստ թարմացված տեղեկատվության՝ հրետակոծությունն իրականացվել է ռազմավարական ինքնաթիռներից։ Նախնական տվյալներով՝ Կիևի օդային տարածքում ոչնչացվել է 11 թևավոր հրթիռ։ Բացի հրթիռներից, խոցվել է ևս 2 անօդաչու թռչող սարք (անօդաչու թռչող սարքերի տեսակը պարզվում է)»,- ասվում է Կիևի քաղաքային ռազմական վարչության հաղորդագրությունում։

Մայրաքաղաքի Օբոլոնսկի թաղամասում բեկորների անկման հետևանքով վնասվել է տեղական էլեկտրահաղորդման գիծը, վնասվել է ճանապարհի մակերեսը։

Հրթիռային հարձակումից տուժել է նաև Դնեպր քաղաքը։ Այնտեղ մահացել են երիտասարդ կին և 3-ամյա երեխա։ Այս մասին խոսել է Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։ Եվս երեք մարդ վիրավորվել է, հայտնել են մարզպետարանի քաղվարչությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում