Հագեցած հանդիպում էր ՀՀ վարչապետի հետ՝ խաղաղության պայմանագրի օրակարգով․ Կոլոննա
Շատ հագեցած հանդիպում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։
Այդ մասին «Թվիթեր» -ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան հայտնում է լիակատար աջակցություն խաղաղության այն ճանապարհին, որը նա է ընտրել»,- նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Կարծիքներ