«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի դիմի ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով

«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի դիմի ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով «Քաղաքացիական պայմանագիրը» չի դիմի Սահմանադրական դատարան:

Ռուբինյանը նաև մանրամասնել է, թե ինչու են նման որոշում կայացրել: Որպես առաջին պատճառ նա մատնանշել է ժողովրդի՝ ընդդիմադիրներին տված քվեի նկատմամբ ունեցած հարգանքը:

«Երկրորդ, մենք կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք են քաղաքական կայունություն և համերաշխություն: Եվ, վերջինը, եթե ընդդիմությունը կարծում էր, թե մենք պետք է դիմեինք ՍԴ և իրենց Ազգային ժողովից փախուստի փրկօղակ նետեինք, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչն ասել են այս ամիսներին փողոցներում: Եվ ոչ միայն փողոցներում: Մենք էլ պետք է նայենք նրանց աչքերին և ասենք այն ամենը, ինչն ուզեցել ենք ասել, ուզում ենք ասել և ասելու ենք»,- նշել է Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում