Մահացել է բրազիլացի վիրտուոզ դաշնակահար Նելսոն Ֆրեյրը
Ռիո դե Ժանեյրոյում 78 տարեկան հասակում մահացել է բրազիլացի վիրտուոզ դաշնակահար Նելսոն Ֆրեյրը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա Decca Classics ձայնագրման ընկերությունը Twitter-ի իր էջում։
«Մենք բոլորս շատ վշտացած ենք այն լուրից, որ լեգենդար Նելսոն Ֆրեյրը մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Ֆրեյրը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 18-ին Բրազիլիայում։ Նա դաշնամուր նվագել սկսել է երեք տարեկանից, իսկ հինգ տարեկանում սկսել է համերգներ տալ։ Դաշնակահարը հայտնի էր իր թեթև տեխնիկայով և նրբագեղությամբ, ինչպես նաև Ֆրեդերիկ Շոպենի, Ռոբերտ Շումանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությամբ։
Կարծիքներ