Չելսին իրականացրեց իմ երազանքները․ Կանտե

Չելսին իրականացրեց իմ երազանքները․ Կանտե

Կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն «Ալ-Իթիհադ» տեղափոխվելուց հետո կիսվել է «Չելսիում» խաղալու տպավորություններով. 

«Իմ երազանքն էր դառնալ ֆուտբոլիստ և փորձել տիտղոսներ նվաճել։ «Չելսին» կատարյալ հնարավորություն էր ինձ համար՝ իրականացնելու իմ երազանքները։ Առաջին օրը, երբ միացա «Չելսիին», ինձ անմիջապես ասացին, որ այստեղ նպատակը միշտ գավաթներ նվաճելն է:  Ինձ հաջողվեց դա անել, և ես շատ շնորհակալ եմ իմ մարզիչներին, թիմակիցներին և «Չելսիի» երկրպագուներին, որ օգնեցին ինձ հասնել դրան: Այս ակումբում անցկացրած մի քանի տարիները հիանալի էին ինձ համար»,-ասել է ֆուտբոլիստը:

Կանտեն «Չելսիում» է հանդես գալիս 2016 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում