Թող ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված լինեն խաղաղ հայրենիքում. Ռուստամ Բաքոյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«2021 թվականի սկզբին ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկեցի ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Կրկին շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ պետականության ամրապնդման:
Եվ թող ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված լինեն խաղաղ հայրենիքում»։
Կարծիքներ