Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Այս մասին օրերս հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Վերջինս նշել էր, որ, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։
«Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնել տևական խաղաղության Հարավային Կովկասում և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- շեշտել էր նա:
Կարծիքներ