Եվրոպական երկրներում COVID-19-ով վարակման դեպքերի աճ է նկատվում

Եվրոպական երկրներում COVID-19-ով վարակման դեպքերի աճ է նկատվում

ԵՄ-ի բազմաթիվ երկրներում շարունակում են գրանցել COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակի արագ աճ: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել են եվրոպական ԶԼՄ-ները:

Մասնավորապես, Իսպանիայում օգոստոսի 19-ին հայտնաբերել են COVID-19-ի 3 հազար 715 նոր դեպք, ինչը մեկ օրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն Է այն ժամանակվանից, երբ հունիսի վերջին այս երկրում չեղարկեցին ինքնամեկուսացման համազգային միջոցառումները: Իտալիայում օգոստոսի 19-ին հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 642 դեպք. դա մայիսի վերջից ի վեր երկրում COVID-19-ով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն Է:

Գերմանիայում օգոստոսի 19-ին գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 1,7 հազար դեպք. սա այս երկրի համար ախտահարվածների ռեկորդային բարձր թիվ Է՝ ապրիլի վերջից ի վեր:

Ֆրանսիայի յուրաքանչյուր երրորդ քաղաքում իշխանությունները դիմակներ կրելը պարտադիր են դարձրել բազմամարդ վայրերում, այդ թվում՝ բաց տարածքներում:

Իսկ Նիսում օգոստոսի 20-ին հայտարարել են այն մասին, որ այժմ անհրաժեշտ Է դիմակ կրել նույնիսկ բնության մեջ: COVID-19-ով վարակման նոր դեպքերի թվաքանակը Ֆրանսիայում օգոստոսի 19-ին կազմել Է 3,8 հազար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում