«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում» հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 830 թափառող շուն է ստերջացվել ու պատվաստվել

Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման նպատակով իրականացվող համալիր ստերջացման ծրագրի շրջանակներում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կենտրոնի կլինիկա է տեղափոխվել, ստերջացվել և կատաղության հիվանդության դեմ է պատվաստվել թվով 830 թափառող շուն:
Հոկտեմբերին 479, նոյեմբերին՝ 351 շուն է տեղափոխվել կենտրոն։
«Ուրախությամբ արձանագրում ենք, որ կենտրոնը շարունակաբար ավելացնում է կատարվող աշխատանքի ծավալները` ապահովելով կատարողական բարձր ցուցանիշներ»,- ասված է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Կարծիքներ