Հայի վահանը՝ հայոց լեզուն եւ հայկյան սուրը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Մայրենի լեզվի դերն ու նշանակությունն ամրագրված են ինչպես համաշխարհային մակարդակում, այնպես էլ՝ պետությունների։ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Արդեն 2000 թվականին այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։
Այն, որ լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլեւ հզոր զենք, գիտակցում է նաեւ Թուրքիայի այսօրվա ղեկավարը։ «Մայր հայրենիքը նախ պաշտպանում է լեզուն, հետո միայն՝ բանակը: Այդ պատճառով մենք պետք է պահպանենք մեր թուրքերենը։ Քանի դեռ մեր լեզուն կորցնում է իր ազդեցությունը, մենք չենք կարող կանխել մեր քաղաքակրթության քաղաքական եւ մշակութային սահմանների սահմանափակումը քարտեզների վրա», - այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 13-րդ դարի թուրք գրող Յունուս Էմրեինի մահվան 700-րդ տարելիցին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառման բացման արարողության ժամանակ։ Եթե կարելի է պետությունները եւ հասարակությունները նվաճել առանց զենքի եւ զինվորի կորստի, ինչո՞ւ չօգտվել այդ հնարավորությունից։ Եվ Էրդողանն օգտվում է դրանից, նա շատ լավ է գիտակցում այդ «զենքի» ազդեցության տիրույթն ու երկարաժամկետ բնույթը։ Այո, զինվորը կարող է հեռանա այլ պետության տարածքներից, սակայն լեզվի, մշակույթի ազդեցությունը պահպանվում է, այն էլ՝ առանց ընդդիմանալու։ «Փափուկ ուժի» քաղաքականությունը կյանքի է կոչում այնպիսի ծրագրեր, որը հնարավոր չէր լինի իրականացնել պարտադրանքով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ