Սպիտակ տունը հայտնել է, որ Լյոյդ Օսթինը կատարում է իր պարտականությունները հիվանդանոցից

Սպիտակ տունը հայտնել է, որ Լյոյդ Օսթինը կատարում է իր պարտականությունները հիվանդանոցից

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը լիովին կատարում է իր պարտականությունները հիվանդանոցից: Նրան թոշակի ուղարկելու ծրագրեր չկան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Նա շարունակում է լիարժեք կատարել իր պարտականությունները՝ անելով այն ամենը, ինչ կաներ նորմալ ժամանակներում, բայց՝ հիվանդանոցից», - լրագրողների հետ զրույցում ասել է Քիրբին։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ վստահեցրել էր, որ ապաքինվում է:

Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնը գլխավորում է 2021 թվականի հունվարից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում