Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն․ ԱԽ քարտուղար

Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն․ ԱԽ քարտուղար

Կասկած չունեմ, որ Խաղաղության պայմանագիրն ամբողջապես համապատասխանելու է ՀՀ շահերին: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր ընկալմամբ Հայաստանի շահ հանդիսանում է այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը պաշտպանվի խաղաղության պայմանագրով, այս պահին Հայաստանը բանակցում է այդ հարցերի վերաբերյալ և մենք, համոզված եմ, որ առաջնըթաց ենք ունենալու այս ուղղությամբ: Կասկած չունեմ, որ Խաղաղության պայմանագիրը, եթե մենք հասնենք ստորագրման, այն ամբողջապես համապատասխանելու է ՀՀ շահերին: Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինի և մենք ստորագրենք այն»,- ասել է նա:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Խաղաղության պայմանագրի նպատակն այն է, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջեւ և բանակցությունների իմաստն այն է, որ կարողանան հասնել այդ խաղաղությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում