Կովկասի բնության հիմնադրամը Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ներին հեռադիտակներ է նվիրաբերել

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 5 ՊՈԱԿ-ներին նվիրաբերել և «Արփա» պահպանվող լանդշաֆտին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել է բարձրակարգ գույք, որն էականորեն կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության պահպանությանն ու մոնիթորինգի իրականացմանը։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։
Vortex 12x50 Viper HD 20 հեռադիտակները Շրջակա միջավայրի նախարարության միջոցով արդեն փոխանցվել են պահպանվող տարածքներին:
Մասնավորապես, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը ստացել է 8, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ 4, «Դիլիջան» ազգային պարկը՝ 2, «Արփի լիճ» ազգային պարկը՝ 2, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ 2 հեռադիտակ։
Եվս 2 հեռադիտակ տրվել է Վայոց ձորի մարզում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտին։
Շրջակա միջավայրի նախախարությունը կարևորում է Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ի շահ բնության հատուկ պահպանվող տարածքների առավել արդյունավետ կառավարման։
Կարծիքներ