Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց ձյուդոյի աշխարհի առաջնության մեկնարկում

Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց ձյուդոյի աշխարհի առաջնության մեկնարկում

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը աշխարհի վարկանիշային առաջնության մեկնարկում պարտություն կրեց:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկեց ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում մրցեց Պելիվար Պետրուի (Մոլդովա) հետ և պարտություն կրեց: Նա այժմ  ունի 2 148 միավոր և իր քաշային կարգում վարկանիշային ցանկում 32-րդն է:  

Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում