Չինաստանում 10 տոննա կշռող երկնաքար է ընկել

Չինաստանում 10 տոննա կշռող երկնաքար է ընկել

Չինաստանի Ցինհայ նահանգում ընկած երկնաքարի նմանվող օբյեկտը կարող է կշռել մինչև 10 տոննա և ունենալ մինչև 1 մետր շառավիղ։ Ամենայն հավանականությամբ, չինացի գիտնականներին կհաջողվի այն գտնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Կյոնխի համալսարանի պրոֆեսոր Եվգենի Զուբկոն։ Չորեքշաբթի Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնից հայտնել են, որ տեղի ժամանակով 07:25-ին ֆիքսել են երկնաքարի նմանվող օբյեկտի անկում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ «Երկնաքարերի անկումը հազվադեպ երևույթ  չէ: Նկատվում է աստերոիդների բեկորների, գիսաստղերի միջուկների և նույնիսկ Լուսնի նման մեծ մոլորակների արբանյակների անկում: Ինչ վերաբերում է այս դեպքին, սա, ամենայն հավանականությամբ, խոշոր օբյեկտ է: Մթնոլորտ մտնելիս երկնաքարը հաճախ երեքից մինչև չորս հազար աստիճան ցելսիուս տաքանում է, տեսանելիության տիրույթում առկայծում է առաջանում, որը տեսանելի է դառնում անզեն աչքով: Այս օբյեկտի շառավիղը մոտ մեկ մետր է, ինչը նշանակում է, որ այն ունի ավելի քան տասը տոննա զանգված: Սա շատ մեծ օբյեկտ է: Այս չափի երկնաքարերը հազվադեպ են, մոտավորապես մեկ դեպք՝ մեկ միլիարդից»,- ասել է Զուբկոն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում