Վարշավայում հայտարարել են, որ Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ զենքի կիրառմամբ պատերազմ չի լինի

Վարշավայում հայտարարել են, որ Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ զենքի կիրառմամբ պատերազմ չի լինի

Լեհաստանում կառավարող՝ «Օրենք եւ Արդարություն» կուսակցության առաջնորդ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին կարծում Է, որ Բելառուսի դեմ պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի:

Նոյեմբերի 16-ին այդ մասին նա հայտարարել Է Լեհաստանի ռադիոյին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը: «Մենք արդեն հիբրիդային պատերազմի մեջ ենք, բայց զենքի կիրառմամբ պատերազմ առայժմ, ավելի շուտ, հորիզոնում չկա: Ես գործածում եմ «ավելի շուտ» բառերը, որովհետեւ մենք գործ ունենք անկանխատեսելի հակառակորդի հետ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում