Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահացել
Ադրբեջանի Եվլախի Պետական սահմանապահ ծառայության զորամասում ոչ մարտական պայմաններում մահացել է սերժանտ Ջեյհուն Նաբաթ Ալի Զադեն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ:
Տարեսկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում մահացած 9-րդ զինծառայողն է:
Կարծիքներ