Կանադան հատուկ ուժեր կուղարկի Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տարհանելու համար

Կանադան հատուկ ուժեր կուղարկի Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տարհանելու համար

Կանադայի իշխանությունները հատուկ ջոկատայիններ կուղարկեն Քաբուլում երկրի դեսպանատունը պահպանելու համար, քանի դեռ այնտեղից անձնակազմը տարհանվում է: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է AFP- ն՝ հղում անելով աղբյուրներին:

Զինվորականները կպահպանեն դեսպանատունը, քանի դեռ այն չի փակվել դիվանագետների տարհանումից հետո: Ուղարկված զորքերի հնարավոր թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

ԱՄՆ կառավարությունը հինգշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատելու է Քաբուլում իր դեսպանատան աշխատակիցների թիվը: Նրանց տարհանման ընթացքում ամերիկյան զինվորականները կապահովեն անվտանգությունը: Սպասվում է, որ առաջիկա երկու օրերին դրա համար ժամանակավորապես մոտ 3 հազար ամերիկացի զինծառայողներ կտեղափոխվեն Աֆղանստանի մայրաքաղաք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում