«Թալիբան»-ի ներկայացուցիչը բացատրել Է Աֆղանստանի քաղաքների արագ նվաճումը
Աֆղանստանի մի շարք խոշոր քաղաքների արագ անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո վկայում Է երկրի ժողովրդի շրջանում նրան աջակցելու մասին: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել Է խմբավորման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը: Նրա խոսքով՝ «Աֆղանստանի նահանգները կամավոր ընդունում են թալիբների իշխանությունը. նրա խոսքով, նրանց կողմից «չկա ուժի ոչ մի կիրառում»: «Աֆղան ժողովուրդը ցանկանում Է լինել մեզ հետ եւ ողջունում Է մեզ, դրա մասին վկայում Է երկրի խոշոր քաղաքների արագ անկումը»,-խոսնակ Նայիմը հայտարարել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:
Թալիբների քաղաքական գրասենյակի խոսնակը նշել Է, որ շարժումը իշխանության գալուց հետո մտադիր Է հավասարակշռված հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ, հայտարարելով, որ «Թալիբան»-ը խնդիրներ չունի հարեւան երկրների հետ»: «Մենք դուռը չենք փակի քաղաքական թրեկի համար: Մենք մեր քաղաքական տեսլականը ներկայացրել ենք Դոհայի հանդիպմանը»,-հավելել Է նա: Աֆղանստանում առաջին տարին չԷ, որ շարունակվում Է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման դեմ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական եւ սահմանային շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
Էսկալացիան տեղի Է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել Է Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում Աֆղանստանում: Թալիբներն օգոստոսի սկզբին 2016 թվականից ի վեր առաջին անգամ վերցրել են երկրի 34 նահանգներից մեկի վարչական կենտրոնը: Դրանից հետո, նրանք հայտարարել են եւս տասից ավելի վարչական կենտրոններ վերցնելու մասին, մարտական բախումները շարունակվում են: Այդ ֆոնի վրա արեւմտյան ԶԼմ-ներում հայտնվել Է տեղեկատվություն, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության աղբուրների, որ թալիբները կարող են ամիսների ընթացքում շրջափակել եւ նույնիսկ վերահսկողության տակ վերցնել Քաբուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ