Չինաստանի արևելյան ափին ուժեղ ալիքի զոհ է դարձել 10 մարդ
Չինաստանի արևելյան ափին դժբախտ պատահար է տեղի ունեցել. ուժեղ ալիքի զոհ է դարձել 10 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով ՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Չժանչժոու քաղաքի (Ֆուցզյան նահանգ) շրջանում։ Բոլոր տուժածները լողափում հանգստացող մարդիկ են։
Ինչպես ճշտել է ոստիկանությունը, հզոր ալիքի հետևանքով ծովում է հայտնվել 17 մարդ, նրանցից 6-ին հաջողվել է փրկել: Փրկարարները շարունակում են անհետ կորածի որոնումները: Դեպքի մանրամասները ճշտվում են, կատարվում է քննություն:
Կարծիքներ