Սարգիս Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմ»-ին հաղթել

Սարգիս Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմ»-ին հաղթել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Աուգսբուրգ»-ի հետ և առավելության հասավ խոշոր 0:4 հաշվով: «Հոֆենհայմ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը: «Հոֆենհայմ»-ի մյուս գոլերը խփեցին Յակոբ Բրուն Լարսենը, Ջորջինիո Ռուտերը և Սեբաստիան Ռուդին:

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Ադամյանը «Հոֆենհայմ»-ի կազմում մասնակցել էր 18 խաղի և դարձել էր 2 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում